Egishe Egshatyan - Im Quyrik Lyrics/Minus

Опубликовано: 28 Январь 2019
на канале: Vga Minus
6,086
60

LYRICS
Տարիներս երազի պես էս ոնց անցան…
Ախր ինչպես այսքան արագ դու մեծացար,
Դեռ երեկ էր անմեղ աչքերով աղջնակ,
Այսօր արդեն ճերմակ հարսի քողի տակ։

Քեզ համար իմ քույր, իմ աշխարհ,
Բացվեց ճանապարհ դեպի նոր աշխարհ,
Իմ արև, իմ աշխարհ քեզ բարի ճանապարհ,
Քո սիրո ճանապարհին, թող վառվեն լույսեր անմար։

Խոնավ աչքերս լուռ քեզ են նայում մի քիչ զարմացած,
Բաբախում է սիրտս քո չքնաղ տեսքից շատ եմ հիացած,
Ինձ համար խորթ է տեսնել ձեռքը քո ուրիշ ձեռք բռնած,
Խենթանում եմ, երբ տեսնում եմ քեզ երջանկացած։

Քեզ համար իմ քույր, իմ աշխարհ,
Բացվեց ճանապարհ դեպի նոր աշխարհ,
Իմ արև, իմ աշխարհ քեզ բարի ճանապարհ,
Քո սիրո ճանապարհին, թող վառվեն լույսեր անմար։

Թող որ աշխարհում շատ լինեն մեզ պես սիրող քույր եղբայր,
Ամբողջ աշխարհը այնքան փոքր է մեր սիրո համար,
Տեր շնորհակալ եմ ինձ բաժին հասած այս գանձի համար,
միշտ կաղոթեմ, որ դու ժպտաս անդադար…

Քեզ համար իմ քույր, իմ աշխարհ,
Բացվեց ճանապարհ դեպի նոր աշխարհ,
Իմ արև, իմ աշխարհ քեզ բարի ճանապարհ,
Քո սիրո ճանապարհին, թող վառվեն լույսեր անմար։